Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալբերտ Բաղդասարյանը ձերբակալվել է

Քաղաքականություն
azatutyun-2

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել «Հակաճգնաժամային խորհրդի» անդամ  Ալբերտ Բաղդասարյանը: Բերման ենթարկվելիս նրա հետ է եղել խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանը: Նա փոխանցեց, որ քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել են նրան, նշել, որ Արաբկիրի ոստիկանությունից են եւ նրան տարել են: Արմենակ Կյուրեղյանը գնում էր Արաբկիրի ոստիկանություն՝ պարզելու նա այնտեղ է, թե՝ ոչ: Ի դեպ, Ալբերտ Բաղդասարյանի հեռախոսահամարն անհասանելի է: ՀՔԱՎ-ը տեղեկացրեց, որ  Մերսեդես մակնիշի, 84OS764 պետհամարանիշով ավտոմեքենայով ոստիկանները տարել են Հասմիկ Էվոյանին: Այս պահին նրանց գտնվելու վայրը հայտնի չէ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ալբերտ բաղդասարյանը ձերբակալվել է։