Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնական պատասխան՝ Արամ Պավելի Մանուկյանի փաստաբանին

Քաղաքականություն
hiv-1

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արամ Պավելի Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի` զանգվածային լրատվության միջոցներում հրապարակած դիմում-պահանջի կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հայտնում է, որ վերջինս ապահովված է անհրաժեշտ բժշկական օգնության անհրաժեշտ միջոցներով, իսկ հիվանդասենյակի սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են: Հավելենք նաև, որ Ա.Մանուկյանը ստանում է հիվանդ դատապարտյալների և կալանավորված անձանց համար օրենսդրությամբ նախատեսված և սահմանված սնունդ: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին Հիշեցնենք, Արամ եւ Պավել Մանուկյանների իրավապաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում անհանգստություն էր հայտնել «Դատապարտյալների հիվանդանոց»-ի պայմանների առնչությամբ.  «Այն ինչ տեսա երեկ՝ պարզապես խայտառակ վիճակ էր։ Արամը գտնվում է բորբոսնած, խուլ եւ մութ սենյակում, որը որևէ առնչություն չունի հիվանդանոցի հետ։  Այդ պայմաններում, հատկապես նոր վիրահատված հիվանդը, շատ արագ կարող է անգամ արյան վարակ ստանալ»։