Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը երկիրը սարքել է մենթապետություն». ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
levon111

Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը կարծում է, որ ոստիկանությունը իրեն ձերբակալելով՝ նպատակ է ունեցել ուղղակի մեկուսացնել իրեն մի քանի ժամով։ Այսօր ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց. «Էս անգամ ուղղակի 2 ու կես  օրով կարողացան, մյուս անգամ ավելի շատ կհաջողեն երևի»: Բարսեղյանը հավելեց, որ ինքն ունի երեք մեքենա, որտեղ ավելի շատ զենք ունի, քան Սուրիկ Խաչատրյանը. «Ես դա լուրջ եմ ասում՝ առանց հեգնանքի: Լավ կլիներ մեքենաներս խուզարկեին»,-նշեց նա՝ հավելելով, որ իր մոտ եղած դանակը, որի պատճառով իրեն ձերբակալել էին, ոստիկանները ստուգել են նաեւ նախորդ տարվա Բաղրամյանի դեպքերի ժամանակ. «Իմ մոտից նորից գտել էին այս դանակը, խուզարկել էին, գծել, չափել և տեսել, որ դա վտանգավոր զենք համարվել չի կարող: Սա Սերժի մենթուրայի աշխատանքն է փաստորեն, երկիրը սարքել է մենթապետություն»: Լեւոն Բարսեղյանը բոլորին խորհուրդ տվեց իրենց մոտ ունենալ նման դանակ, քանի որ, նախ ապացուցվել է, որ դա սառը զենք չէ, եւ հետո՝ ոստիկանությունը չի կարող պաշտպանել քաղաքացիներին, եթե անհրաժեշտ լինի: Նա չի բացառում, որ ոստիկանությունը շարունակելու է իրեն հետապնդել. «Հասարակական անկարգություններ հրահրելու հիմքեր կարող են մոգոնել, կարող են այս ասուլիսի հայտարարությունների հետքերով գալ, բայց ավելի հեշտ կլիներ, որ եթե ինձ ձերբակալեին սեւ շոր հագնելու համար, քան նման կերպ՝ խայտառակ լինելով»: Լևոն Բարսեղյանի պնդմամբ՝ իր նկատմամբ լավ վերաբերմունք են դրսևորել ՁՊՎ-ի ոստիկանները, սակայն հակառակ վերաբերմունքի է արժանացել Շենգավիթի և Կումայրիի բաժանմունքներում. «Անմարդկային դրսևորեցին այդ երկու բաժինների մենթանոցներում՝ մի քանի մենթերի կողմից»։ Փաստաբան Հայկուհի Հարությունյանը նշում է՝ իրավապահների կողմից ինչ հիմնական խախտումներ է արձանագրել Լևոն Բարսեղյանի նկատմամբ. «Ամենամեծ խախտումն այն է, որ իր խոսքի  և հավաքներին մասնակցելու համար ինքը ենթարկվեց քրեական հետապնդման։ Մնացածը քրեադատավարական կարգի խախտումներ էին, ընդ որում՝ չափազանց կոպիտ խախտումներ։ 15 ժամից ավելի ազատազրկված լինելը որևէ հիմքով արդարացված չէ»։ Փաստաբանի վստահեցմամբ՝ ամեն ինչ արվելու է խախտված իրավունքներին համապատասխան իրավական գնահատականի արժանացնելու համար։ Փաստաբան Հայկուհի Հարությունյանը նշում է՝ իրավապահների կողմից ինչ հիմնական խախտումներ է արձանագրել Լևոն Բարսեղյանի նկատմամբ. «Ամենամեծ խախտումն այն է, որ իր խոսքերի համար, որոնք հնչեցին հավաքների ժամանակ, ինքը ենթարկվեց քրեական հետապնդման։ Մնացածը քրեադատավարական կարգի խախտումներ էին, ընդ որում՝ չափազանց կոպիտ խախտումներ։ 15 ժամից ավելի ազատազրկված լինելը որևէ հիմքով արդարացված չէ»։ Փաստաբանի վստահեցմամբ՝ ամեն ինչ արվելու է խախտված իրավունքներին համապատասխան իրավական գնահատականի արժանացնելու համար։ Հուլիսի 27-ին ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։ Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում,  Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել  է 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ:  Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն։ Այսօր՝ հուլիսի 29-ին, ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Լևոն Բարսեղյանի մոտից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։ Քրեական գործով հարցաքննվել է նաև փորձագետը, և  ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Լ.Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին։