Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հորդորում եմ կապիկություն չանել, այստեղ պատանդներ չկան». Վ. Ավետիսյան. 1in.am

Քաղաքականություն
varuzhan11

«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փոխանցել է, որ պատրաստ է հենց այս պահին բաց թողնել բժիշկներին, եթե գա հաջորդ հերթափոխը: Նա փոխանցեց, որ բժիշկները իրենց լավ են զգում, իրենց մասնագիտական պարտքն են կատարում: Հարցին՝ ինչո՞ւ թույլ չի տրվում, որ վիրավորները գնդից դուրս՝ հիվանդանացում բուժում ստանան, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ Պավլիկ Մանուկյանը հենց դա էլ փորձել է անել, սակայն հենց վիրավորին հանձնելիս նրա վրա կրակել են, և խախտվել է պայմանավորվածությունը. իրենք պատրաստ են այստեղ մնալ, բայց չհանձնվել ԱԱԾ-ին: «Այդ միջազգային կազմակերպությունները, բժիշկները, որ վայնասուն են բարձրացրել, թե պատանդներ ենք այստեղ պահում, թող բարի լինեն հայտնել, որ այլ բժիշկներ են պատրաստակամություն հայտնել գալ այստեղ՝ իրենց պարտականությունը կատարելու»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում