Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքե՞ր են խաղում պոկեր (տեսանյութ)

Սպորտ
poker-nkar

Այսօր հայտնի կդառնա Հայաստանի պոկերի միջմարզային մրցաշարի հաղթող թիմը։ Վիվառո ընկերության կազմակերպած մրցաշարին մասնակցում է 18 խաղացող՝ 6 մարզից։  3 միլիոն դրամ մրցանակային ֆոնդը  կբաժանվի առաջին երեք տեղը գրաված թիմերի միջև։ Վիվառո ընկերության մարկետինգի գծով տնօրեն Արմեն Սուքիասյանը նշում է. «Պոկերը ինտելեկտուալ սպորտաձև է, բոլոր խաղացողները տարբեր մասնագիտություններ ունեն, պոկերը իրենց հոբբին է, իրենք խաղում են հաճույքի համար ու այսօր մենք ուզում ենք հասկանալ՝ ի վերջո ովքե՞ր են լավագույնները»: Իսկ սովորաբար ովքե՞ր են խաղում պոկեր։ Արմեն Սուքիասյանը վստահ է՝ միայն խելացիները, քանի որ առանց բարձր IQ ունենալու, դժվար է դա անել. «Բացի պոկերի հաշվարկային մասից, պետք է անպայման հոգեբանական գիտելիքներ ունենալ՝ հասկանալու համար մրցակիցների մոտ ինչ քարտեր են, ու հաշվարկներ անել»։ Ըստ նրա՝ հայերը բավականին հետաքրքրված են պոկերով. «Այն զարգանում է երկրաչափական պրոգրեսիայով»,- հավելեց Արմեն Սուքիասյանը։