Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթևեկության փոփոխություն Երևանի փողոցներից մեկում

Հասարակություն
cho

Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով` 2016 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Լենինգրադյան և Մեծարենցի (Նոյ թաղամաս տանող ճանապարհ) փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ և տրանսպորտային միջոցների ու հետիոտների երթևեկության հերթականությունն այսուհետ կկարգավորվի լուսացույցների ազդանշաններով: