Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ ստուգումը կրկին դրական է

Սպորտ
sport-hripsime

Հայաստանի ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ-նմուշի վերստուգումը կրկին դրական արդյունք է տվել: Այդ մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: 2012թ Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում Հռիփսիմե Խուրշուդյանի օրգանիզմում հայտնաբերվել են դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն եւ ստանոզոլոլ, որոնք արգելված դեղամիջոցներ են համարվում։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ժամանակավորապես որակազրկել է մեր մարզուհուն, իսկ ահա վերջնական պատժամիջոցները կհրապարակվի գործի քննության ավարտից հետո։ Հարկ է նշել, որ դրական էր եղել նաեւ 2008թ Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ-նմուշի վերստուգման արդյունքը, ուստի հնարավոր է, որ նա զրկվի 2008-ից հետո նվաճած բոլոր մեդալներից, եթե քննությամբ պարզվի, որ նա խախտել է հակադոպինգային կանոնները։