Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ պատգամավորը հերքում է, թե Արթիկի ջրհեղեղից հետո օգնություն է ստացել

Քաղաքականություն
artik-2

ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի գրասենյակը պարզաբանում է ներկայացնում թերթերից մեկու հրապարակված հոդվածի առնչությամբ, թե վերջերս Արթիկի ջրհեղեղի ժամանակ վնասված ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի հայրական տան համար քաղաքի խղճուկ բյուջեից վերջինիս պահանջով մեծ գումար է հատկացվել, ինչն էլ օրաթերթի հետ զրուցում հաստատել էր Արթիկի ներկայիս քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Գրասենյակը հայտնում է. «Իրականում Արթիկի քաղաքապետարանն ընդհանրապես ոչ մեկին չի տրամադրել օգնություն` առավել ևս Պետոյանի հայրական տան համար: Վստահ ենք, որ նման լուրերի տարածումն իրականացվում է մեկ անձի կողմից և մեծ ֆինանսական շռայլությունների միջոցով, մինչդեռ այդ գումարները կարող էին ծախսվել հայրենի քաղաքը մաքրելու և ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար: Եվ այդ ամենն արվում է առաջիկայում սպասվող քաղաքապետի ընտրություններում հեղինակություն ունենալու, վերջիվերջո` կայանալու և մյուս հնարավոր թեկնածուի բարի համբավը գցելու համար: Այն, որ Պետոյանների ընտանիքը ջրհեղեղից կրած վնասի համար ոչ մի լումա չի պահանջել Արթիկի քաղաքապետարանից և առավել ևս` չի ստացել քաղաքի բյուջեից, դա փաստ է: Հանրությանը լուրի ճշմարտացիության մասին հիմնավոր փաստարկներ ներկայացնելու համար տեղեկությունը կարող են ստուգել ինչպես իրավապահները, այնպես էլ տվյալ օրաթերթի խմբագրությունը: Մեկ անգամ ևս նշենք, որ այդ հոդվածը և նրանում տեղ գտած տեղեկատվությունն ամբողջությամբ սուտ է, իսկ Արթիկի ներկայիս քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հայտարարությունը` կեղծ»: