Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազդարարվեց զինված ապստամբության սկիզբը, ինչ եղավ հետո. տեղեկանք

Քաղաքականություն
217157

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հավաքագրել է 2016 թ. հուլիսի 17-ից 27-ը բերման ենթարկված անձանց վերաբերյալ տվյալները` հիմք ընդունելով զանգվածային լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաև բերման ենթարկվածների և իրենց հարազատների ու ընկերների կողմից տրամադրված տեղեկությունները: 2016թ. հուլիսի 17-ին «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր հայտարարություն, որով տեղեկացնում էր, որ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները գրավել են Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը: Այդ հայտարարությամբ ազդարարվում էր զինված ապստամբության սկիզբը: Խմբավորման պահանջներն էին՝ ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանին և մյուս քաղաքական բանտարկյալներին, Սերժ Սարգսյանի  հրաժարականը և իշխանության փոխանցումը ժողովրդի վստահության կառավարությանը: Նույն օրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ևս տարածել է հայտարարություն այն մասին, որ 2016թ. հուլիսի 17-ին զինված խումբը գրավել է ՀՀ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը և պատանդ վերցրել ոստիկանների: 2016թ. հուլիսի 17-ին՝ ՊՊԾ գնդի գրավման ընթացքում, հրազենային վնասվածքի պատճառով մահացել է գնդապետ Արթուր Վանոյանը: Հրազենային վնասվածքեր են ստացել նաև 3-4 ոստիկան, ինչպես նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը և Սմբատ Բարսեղյանը: Թաթուլ Թամրազյանը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Սմբատ Բարսեղյանը դեռևս գտնվում է ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցությունների և «Սասնա ծռեր» խմբի բարի կամքի դրսևորման արդյունքում պանտանդ վերցված բոլոր ոստիկանները ազատ են արձակվել մինչև հուլիսի 23-ը: Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը հրաձգության հետեւանքով հրազենային վնասվածքներ են ստացել «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, որոնք նույն օրը տեղափոխվել են հիվանդանոց: Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը հրաձգության հետեւանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը: Նույն օրը հրազենային վնասվածք է ստացել նաև մեկ ոստիկան և խմբավորման անդամ Գևորգ Իրիցյանը, որը մնացել է ՊՊԾ գնդի տարածքում: Այս իրադարձությունը ուղեկցվել է ՀՀ Ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ աննախադեպ բռնությունների կիրառմամբ, անհիմն և անօրինական ձերբակալություններով, քաղաքացիների բնակարաններում անօրինական խուզարկություններ իրականացնելով և քաղաքացիներին փողոցից առևանգելով: Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ