Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատապարտյալների հիվանդանոցում հիվանդը կարող է արյան վարակ ստանալ». պաշտպան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram1

Արամ եւ Պավել Մանուկյանների իրավապաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանն այս պահին այցելում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Արամ Մանուկյանին՝ վերջինիս վիճակի մասին տեղեկանալու համար։ «Ա1+»-ի հետ զրույցում փաստաբանն ընդգծեց, «Այն ինչ տեսա երեկ՝ պարզապես խայտառակ վիճակ էր։ Արամը գտնվում է բորբոսնած, խուլ եւ մութ սենյակում, որը որևէ առնչություն չունի հիվանդանոցի հետ։  Այդ պայմաններում, հատկապես նոր վիրահատված հիվանդը, շատ արագ կարող է անգամ արյան վարակ ստանալ»։ Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ արդեն պատրաստ է Արամ Մանուկյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու շտապ միջնորդագիրը։ Արամ Մանուկյանին այցելելուց հետո փաստաբանը կայցելի նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ տեղեկանալու Պավել Մանուկյանի վիճակի մասին։ Նա հիշեցրեց, որ վերջինս հացադուլի մեջ է։ Այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ։