Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդկանց միտումնավոր մեկուսացնում են. Ա. Սադոյանը մեղադրում է Աղվան Հովսեփյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
sadoyanner

Գործողություններն արվում են մարդկանց մեկուսացնելու համար. փաստացի ապացույց ՝ Լևոն Բարսեղյանը. անդրադառնալով երեւանյան իրադարձությունների ժամանակ ձերբակալված քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդիրներին՝ «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը: Նա անդրադարձավ նաև Արշակ Սադոյանի որդու՝ Արեգ Սադոյանի հարցին, որի դեպքում որևէ փաստարկ նույնպես չկա, որ նա բռնել է ոստիկանի վահանից. այս տվյալ պահին նրան նույնպես կալանավորել են։ Արշակ Սադոյանը, անդրադառնալով որդու խնդրին, հայտարարեց. «Աղվան Հովսեփյանը մեկն է այն վտանգավոր անձանցից, որ հրահրում է ներքին արյունոտ բախումներ և իրականացնում է իր կողմից ղեկավարվող կառույցի կողմից, որ գնան բացարձակ անօրինականությունների. որևէ փաստ չունեն Արեգի դեմ։ Բացի այդ, մեր տանը իրականացրել են խուզարկություն և ապօրինաբար տարել իմ համակարգիչը։ Կա մի նկարահանում, որտեղ Արեգին նման մեկն է, այս ստորությունը թույլ է տալիս ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչը… Աղվան Հովսեփյանը սրիկայություն թույլ տվեց, նա անձամբ էր խոստացել, որ բաց կթողնի. աչքերին նայելով խաբե՞լ։ Լիսկայի տղան մարդ է սպանում...Մարդկանց մեկուսացնում են, որ բարեկամները դուրս գան բողոքի ալիքի, որ բախումներ լինեն, իրենք էլ դիմեն ուժային կարգավորման»։ Ինչ վերաբերում է Լևոն Բարսեղյանի գործին, Սուրեն Իսկանդարյանը սենսացիոն փաստ է նշում. «Լևոն Բարսեղյանին պահում են անազատության մեջ, բայց ծանուցագիր են տալիս՝ իրավապահներին ներկայանալու համար, ու չեն թողնում ինքնուրույն ներկայանա։ Տանում են Կումայրի, նորից բերում են հետ՝ Շենգավիթի ոստիկանություն։ Նա 16 ժամ կարգավիճակ չի ունեցել. ոչ մեկն իրեն բաց չի թողել, մինչ այսօր փաստացի գտնվել է անազատության մեջ»։ Պրն Իսկանդարյանը մեկ այլ խախտում է արձանագրում. «Օրենքի ոչ մի կետով կանոնակարգված չէ բերման ենթարկված մարդկանց այլ վայր՝ մասնավորապես զորամաս տանելը, նրանց փաստացիորեն մեկուսացրել են»։ ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանն անդրադարձավ ՊՊԾ գունդը գրոհած ապստամբներից Արամ Հակոբյանին, որը, ըստ ոստիկանության, հանձնվել էր իրավապահ մարմիններին։ «Ինքն անզեն է եղել, ինքը չի հանձնվել, մի քանի հոգով հարձակվել են իր վրա ու բռնությունների հետքեր կային նրա վրա»,- ներկայացրեց Հասմիկ Սահակյանը։   Ավելին՝ տեսանյութով