Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոնթե Մելքոնյանի ընտանիքը դիմել է Սերժ Սարգսյանին

Քաղաքականություն
himnadir25

Մոնթե Մելքոնյանի ընտանիքը պահանջում է ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին «Հարգելի պարոն Սերժ Սարգսյան Խորին մտահոգությամբ մենք տեղեկացանք որ հուլիսի 27-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է մեծ հայրենասեր Արա Ալեք Ենիգոմշյանին։ Պարոն Ենիգոմշյանը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել Հայաստանում բարեգործական աշխատանքներում և արել է ամեն ինչ երկրի բարելավման համար, երկիր, որը նա սիրում է ամեն ինչից առավել։

Նա իր կյանքը նվիրել է Հայաստանի բարօրության համար և նա եղել է Ձեր նախկին զինակից ընկեր, Ազգային հերոս՝ Մոնթե Մելքոնյանի ամենամոտ և վստահելի ընկերներից մեկը։ Չնայած հայրենասիրական գործողությունների ժամանակ ֆիզիկապես տուժելուն՝ Ալեքը շարունակում է աշխատել Հայաստանը լավը դարձնելու համար։ Պարոն Եինգոմշյանը յուրահատուկ հայրենասեր մարդ է, բարեխիղճ է և ընդգրկված է երկրի բարելաման համար ուղղված քաղաքացիական բանավեճերում, օրինական, խաղաղ աշխատանքներում։ Մենք շատերի հետ միասին բարձրացնում ենք մեր ձայնը և խնդրում ենք, որ նա անմիջապես ազատ արձակվի ոստիկանական բանտարկությունից։ Հարգանքներով՝ Մաիլե Մելքոնյան Մարկար Մելքոնյան Մարսիա Մելքոնյան»: