Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք պիտի դասեր քաղենք այս ամենից. Հերմինե Նաղդալյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Diana-nkar-hermine-naxdalyan

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ հիմնականում քննարկվել են հանրապետությունում  վերջին օրերին ստեղծված իրավիճակը, տեղի ունեցող իրադարձություններն ու դրանից դուրս գալու ելքերը։ Նա հիշեցրեց այս ամենի վերաբերյալ  իշխող կուսակցության դիրքորոշումը։ «Մեր մոտեցումը եղել է և մնում է այն, որ հայը հայի վրա չպիտի կրակի և նոր արյունահեղություն ու նոր զոհեր մենք չպիտի ունենանք»։ Հերմինե Նաղդալյանի վստահեցմամբ՝ արյունահեղությունից խուսափելու համար, իշխանությունն ամեն քայլ ձեռնարկում է, ընթանում են բանակցություններ։ Վերջինս հույս հայտնեց նաև, որ իրավիճակն ի վերջո խաղաղ հանգուցալուծում կգտնի։ Հարցին, թե հանուն խաղաղ հանգուցալուծման ՀՀԿ-ն ինչ  զիջումների է պատրաստ գնալ, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Այսօր որևէ զիջումների մասին, կարծում եմ, որ չպետք է խոսել և առաջին հերթին նրա համար, որպեսզի մենք կարողանանք  առանց արյունահեղության հանգուցալուծում ունենալ: Բոլորիս համար, բնականաբար, շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք իսկապես ճիշտ դասեր քաղենք այս ամենից և դա կարծում եմ, մեր վաղվա և գալիք օրերի գործերն ու գործընթացներն են լինելու»: Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝  ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե իշխող կուսակցությունն ինչ դիրքորոշում ունի այս մասին. «Դրա մասին արդեն դիրքորոշում հայտնել է ԱԺ նախագահը, պարոն Փաշինյանն էլ ստորագրություններ հավաքել է, բայց դրանք բավարար թվով չեն եղել արտահերթ նիստ գումարելու համար: Մենք կարծում ենք, որ խնդիրը ոչ թե արտահերթ նիստ գումարելն է , այլ օրվա առաջին, օպերատիվ խնդիրն իրավիճակի հանգուցալուծումն է. Այսօր կան բազմաթիվ քրեական գործեր, ընթանում  է հետաքննություն, քննություն և այս պարագայում պատգամավորների հետ կամ պատգամավորների կողմից քննարկումը հղի է նաև նրանով, որ կարող է առաջանալ նոր սրացումներ և կարող է գնալ բռնության և իրար չհասկանալու նոր ալիքներ : Հիմնական մեր մոտեցումը եղել է չվնասել գործընթացին և այն բանակցային գործընթացին,որն այսօր ընթանում է»: Ի դեպ, այսօր  Հերմինե Նաղդալյանի ծննդյան օրն էր։ Մանրամասները՝ տեսանյութում: