Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձրևը խափանեց ցուցարարների նախապես մշակված երթուղին (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture1-3

22.09 Արմեն Մարտիրոսյանը ափսոսանք հայտնեց, որ անձրևը խափանեց նախապես մշակված երթուղին։ Նա ժողովրդին տեղեկացրեց, որ Խորենացի փողոց այսօր չեն գնալու և ներողություն խնդրեց Սասնա ծռերից։  Ժողովուրդը վանկարկեց Սասնա ծռեր։ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ վաղը Ազատության հրապարակում կհավաքվեն ժամը 19-ին։ Հանրահավաքն ավարտվեց։ 21.55  Ցուցարարները վերադառնում են Ազատության հրապարակ։ Ոստիկանական խմբերը փակեցին նրանց ճանապարհը դեպի նախագահական և ստիպեցին հետ վերադառնալ։ Դավիթ Սանասարյանը կարևորեց այսօրվա երթը, ասելով, որ միևնույնն է իրենք  կարողացան փակել մի քանի փողոցներ ու քաղաքացիական անհնազանդություն իրականացնել։ «Մենք ցույց ենք տալիս, որ դիմելու ենք տարբեր քայլերի և ժողովուրդը անհնազանդության ակցիաներ է անելու»։ 21.25 Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը սկսեցին բանակցել Արմեն Մարտիրոսյանի հետ՝ պահանջելով դադարեցնել երթը՝ պատճառաբանելով, թե անօրինական է: Այնուհետեւ, Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ի սկզբանե ինքը չէր ասել, թե գնում են Բաղրամյան պողոտա, այլ ասել է՝ գնում են դեպի Բաղրամյան: Region Capture4 21.17 Երթի մասնակիցները որոշեցին չհասնել Բաղրամյան պողոտա, այլ իրենց հավաքն անցկացնել Ազատության հրապարակի մոտ, քանի որ անձրեւը գնալով էլ ավելի էր ուժեղանում: Իսկ այդ ընթացքում Բաղրամյան պողոտայում ոստիկանական զորքեր են ավտոբուսներով բերվում: https://youtu.be/Ni3ImxegYyg   21.05  Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ  Ճգնաժամային խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանն իր ելույթում նաեւ վստահեցրեց, որ Էրեբունու ՊՊԾ գնդի օրինակով նույն կերպ հնարավոր է  գրավել նախագահականի, կառավարության շենքերը. «Այսպիսով, մենք պարզեցինք, որ ՀՀ-ն չունի իշխանություն: Արդեն տասը օրից ավելի է՝ Երեւանը պարալիզացվել է, միջնադարյան խավարի մեջ, քանի որ պարալիզացվել է ամբողջ երթեւեկությունը, էլեկտրաէներգիան: Չունենք քաղաքապետ, նախագահ, կառավարություն»: Այս ընթացքում Ազատության հրապարակում փորձ է արվել անչափահաս երեխաների բերման ենթարկել, սակայն հաջողվել է կանխել այդ փորձը՝ երեխաները կարողացել էին փախչել: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որին բերման էին ենթարկել, հայտարարեց, որ պայքարի երկրորդ փուլն այնքանով է  առանձնահատուկ լինելու, որ անցնելու են կոնկրետ գործողությունների. «ՀՀ տարբեր անկյուններում պետք է ինքնակազմակերպվել ու սկսել քաղաքացիական անհնազանդության քայլեր՝ լինեն դրանք հավաքներ, մայրուղիների փակում: «Սասնա ծռեր»-ը սկիզբ են դրել ապստամբության, որը պետք է շարունակենք: Ուստի, այլ ճանապարհ չկա, քան հաղթանակը»: Հավաքվածներն արձագանքեցին նրան՝ վանկարկելով՝ «հաղթանակ»: Ազատության հրապարակում հավաքվածներ որոշեցին երթ անցկացնել դեպի Բաղրամյան պողոտա՝ հորդառատ անձրևի տակ: Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ երթը խաղաղ է ու ոստիկանները թող ապահովեն իրենց անվտանգությունը: ....................... Ազատության հրապարակում այսօր անցկացվող հանրահավաքի ժամանակ Ճգնաժամային խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանն իր ելույթում հայտարարեց, որ այսպես ապրել այլեւս չի կարելի: Նա հայտարարեց, որ այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրն է: Ամբողջ հրապարակը սկսեց վանկարկել «շնորհավոր»: Պարոն Բաղդասարյանը նշեց, որ ՀՀ ԱԱԾ-ն, որն իր էությունը չփոխեց, մնաց սովետական ԿԳԲ, փորձում են հայտնաբերել Ժիրայր Սեֆիլյանի գործըկեր Գարեգին Չուքասզյանին ու ձերբակալել նրան: Նա նաեւ ընթերցեց ընդհատակում գտնվող Գարեգին Չուքասզյանի նամակն՝ ուղղված Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրվա առթիվ: