Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման ենթարկվելիս մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել (տեսանյութ)

Հասարակություն
ditord

Վերջին  օրերին բերման ենթարկվելիս քաղաքացիները ստացել են մարմնական լուրջ վնասվածքներ։ «Ունենք մարմնական վանսվածքներով ձերբակալվածներ՝ աչքերի տակ այտուցված, կապտած. անձին բերման ենթարկելիս, դիմադրություն ցույց տալիս, չի կարող աչքի տակը կապտի: Իրատեսորեն դա հնարավոր չէ. կարող է քերծվածքներ, պատռված վերքեր լինեն, բայց ոչ կապտուկ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը: Ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող խումբը հուլիսի 21-ին եւ 22-ին մոնիթորինգ է արել Երեւանում ու  պարզել՝ կան  քաղաքացիներ, որոնց մասին հարազատները տեղեկություններ չունեն: Հուլիսի 23-ին նրանք սկսել են նոր մոնիթորինգ. «Սկսեցինք Վաղարշապատից ու հասկացանք, որ 6-7 հոգի այնտեղ էր, այդպես շարունակեցինք Մասիս, Աբովյան, Նաիրի: Արդյունքում ունեինք 136 ձերբակալված, սակայն Երեւանում տվյալ պահին պահվում էր 16-ը: Երեւանում տեղ չկա, պարզաբանումը դա էր» Օրինակ՝ Աբովյանի ոստիկանության ՁՊՎ-ում խումբը հանդիպել է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդուն՝ Արայիկին. «Նա բերման է ենթարկվել Հանրապետության հրապարակից՝ մեքենայից իջել է  քաղաքացիական հագուստով բերման է ենթարկվել, ձերբակալվել է: Արայիկ Սադոյանի մոտ կար մարմնական վնասվածքներ, բայց նա գանգատներ չուներ»: Դիտորդական խումբը հանդիպել է նաեւ ոստիկանության Շենգավիթի ՁՊՎ-ում գտնվող Գյումրու լրագրողների Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Նա մարմնական վնասվածքներ չունի. «Լեւոն Բարսեղյանի գործը մի քիչ արտառոց է, քանի որ նրան բերման են ենթարկել գիշերը 02:15-ի սահմաններում, սակայն ձերբակալել են մոտավորապես 18:10-ին՝ մոտ 16 ժամ անց: ՀՀ բոլոր օրենսդրական նորմերը խախտվել են այսպիսով»: Ի դեպ,  միայն երեկ Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության բաժիններ 66 անձ է բերման ենթարկվել: