Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԱԾ-ն Ալեք Ենիգոմշյանի ձերբակալման մասին. «Արմենպրես»

Հասարակություն
arm146970963854

Հ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի ձերբակալման փաստի առնչությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային  ծառայության (ՊՊԾ)  գնդի  շենքերը և շինությունները 2016թ. հուլիսի 17-ին զավթելու և պահելու  դեպքի առթիվ հարուցված  և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2016թ. հուլիսի 27-ին` ժամը 19.50-ին, ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել և ժամը 22.30-ին, դատավարական պատշաճ ընթացակագով ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան):  Քաղաքացի Կոմշույանը  կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ: «Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմանդամությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ»,-ասված է «Արմենպրես»-ին տրամադրված պարզաբանման մեջ: