Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՊԾ տարածքում գտնվող բժիշկներին սնունդ ու դեղորայք է ուղարկվել. Tert.am

Հասարակություն
9_2548.thumb_

Արդեն երկրորդ օրը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրաված ՊՊԾ գնդի տարածքում գտնվող 3 բուժաշխատողների հետ շտապօգնության ծառայությունն այսօր կապ է հաստատել, նրանց ուտելիք ու դեղորայք է ուղարկվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Tert.am-ի հարցին, թե բժիշկների համար այնտեղ կա՞ սնունդ, մնալու պայմաններ, Ստեփանյանը պատասխանեց. «Դե, մենք հիմա նոր սնունդ ենք ուղարկել մեր բժիշկներին: Իսկ խումբը չի ուզում մեզանից սնունդ, մենք կոնկրետ մեր բժիշկներին ենք ուղարկում: Ուղարկել ենք ուտելիք, որովհետև սոված էին, դեղորայքի արկղ ենք ուղարկել, որ իրենց մոտ դեղորայք լինի»: Հարցին, թե ի՞նչ վիճակում են այնտեղ գտնվող աշխատակիցները, «Շտապօգնության» տնօրենը պատասխանեց. «Նույն վիճակում են: Ամեն դեպքում էնպես չի, որ հաճելի է, որ չեն կարողանում դուրս գալ: Էնտեղից ոչինչ չեն ասում»։ Tert.am-ը հետաքրքրվեց նաև, թե չե՞ն պատրաստվում հերթափոխ ուղարկել, քանի որ ապստամբները պատրաստ են նոր հերթափոխի դիմաց բաց թողնել բժիշկներին։ Մանրամասներն՝ այստեղ