Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ը Ալեք Ենիգոմշյանի մասին հաղորդագրություն է ներկայացրել

Պաշտոնական
aleq

ՄԻՊ-ի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. Հաղորդում Ալեք Ենիգոմշյանի գործով այսօր կատարված գործողությունների վերաբերյալ. Ալեք Ենիգոմշյանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին հուլիսի 28-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հանդիսանում է Ա.Ենիգոմշյանի պաշտպանը և, որ իր պաշտպանյալը պահվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Ձերբակալված անձանց պահման վայրում: Ըստ նրա՝ ՁՊՎ-ում չեն ապահովվում Ա.Ենիգոմշյանի իրավունքները, խախտվում են նրա պահման պայմանները՝ անտեսելով նրա հատուկ կարիքները: Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանաման ստորաբաժանման ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԿԱ ԱԱԾ Ձերբակալված անձանց պահելու վայր և առանձնազրույց ունեցել Ա. Ենիգոմշյանի և նրա պաշտպանի հետ: Ալեք Ենիգոմշյանի և նրա պաշտպանի բարձրացրած հարցերի հիման վրա տեղում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ և տեղում ՁՊՎ ղեկավարությունից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ: Արդյունքում՝ Ա.Ենգոմշյանին տրամադրվել է իր ձեռքի ձայնային ժամացույցը, ապահովվել է հանձնուքների ընդունման հնարավորությունը, խցում տեղադրվել է սեղան, ինչպես նաև ռադիո ընդունիչ: Դրանից հետո, Պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ և Ա.Ենիգոմշյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման (այդ թվում՝ դատավարական փաստաթղթերին ծանոթանալու հնարավորության), նրա պահման պայմանների կապակցությամբ քրեական հետապնդման մարմնից պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ: