Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարն ընկել է երեխայի գլխին

Պաշտոնական
download-6

Հուլիսի 28-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում քարն ընկել է երեխայի գլխին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Սանահին» կայարան թաղամասի հյուսիս-արևելյան հատվածում ընկած «Քարհանքեր» կոչվող տարածքում մոտ 2,5 խմ մեծության քարն ընկել է 2005 թ. ծնված Գ. Դ.-ի վրա: Ժամը 17.04-ին փրկարարները քարի տակից դուրս են բերել Դ. Գ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: