Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտահերթ նիստը չի կայանա. Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն
nikol

Այս պահն հավաքվել է 19 պատգամավորի ստորագրություն, ինչը նշանակում է այսօր ժամը 17.00-ին ԱԺ արտահերթ նստաշրջանը չի կայանա:  Այս մասին տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Անհրաժեշտ էր եւս 35 պատգամավորի ստորագրություն: «Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ, եւ ասել, որ Երեւան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ: Կարծում եմ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային եւ քաղաքական կյանքի օրակարգում, որովհետեւ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է եւ պետք է լուծվի քաղաքական քննարկումների եւ քաղաքական որոշումների տիրույթում»,- գրել է նա Ֆեյսբուքյան իր էջում։ Արտահերթ նիստաշրջան հրավիրելուն կողմ ստորագրել էին պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը,  Ռուբեն Հակոբյանը, Լյուդմիլա Սարգսյանը , Տիգրան Ուրիխանյանը, Հեղինե Բիշարյանը, Լեւոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Իշխան Խաչատրյանը: Ի դեպ, ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը քիչ առաջ իր Ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Լյովա Խաչատրյանը և Ռուբեն Գևորգյանը միացել են Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու պատգամավորական նախաձեռնությանը: Սակայն նրանց ստորագրությունները ցուցակում չկար: DD