Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա՝ Քննչական կոմիտեի առջև

Քաղաքականություն
action

Այսօր ՀՀ Քննչական կոմիտեի առջև տեղի ունեցավ ակցիա՝ մի քանի երիտասարդի մասնակցությամբ՝ ի պաշտպանություն այս օրերին ձերբակալված ցուցարարների, որոնց դեմ քրեական գործեր են հարուցվել։ «Կոչ ենք անում ոստիկանությանը զսպվածություն ցուցաբերել և չխախտել մարդկանց՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով և «Հավաքների ազատության մասին» օրենքով ամրագրված՝ խաղաղ հավաք կազմակերպելու և հավաքին մասնակցելու իրավունքը՝ ասում են ակցիայի մասնակիցները։ «Ոստիկանության նման գործելաոճը  ստեղծված իրավիճակում չի նպաստում լարվածության թեթեւացմանը, այլ սրում է իրավիճակը: Նաեւ տեղեկություններ են տարածվել, որ սադրանքներ են եղել ցույցի ժամանակ, սակայն այդ գործերին, որեւէ ընթացք  չի տրվել»,- նշեց ակցիայի կազմակերպիչ Լինա Մակարյանը: Նա, ի դեպ, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ է, սակայն նշեց, որ եկել է այստեղ՝ որպես մտահոգ քաղաքացի, իսկ ակցիան ապակուսակցական է. «Իմ ընկերներին ու բարեկամներին էլ բերման ենթարկել ՝ ապօրինի կերպով, հետո  կալանավորվել են, նրանցից մի քանիսի դեմ քրեական գործեր են հարուցվել»: Նախատեսվում էր, որ այսօրվա ակցիային ներկա կլինի մինչեւ 100 քաղաքացի. «Երեկ մի խումբ ցուցարարներ պատրաստակամություն հայտնեցին գալ մասնակցել ցույցին, քանի որ դեմ են  անօրինականություններին, թե ինչու նրանք չուզեցին գալ, դա այլ հարց է: Կարող է մարդիկ զբաղված են, կարող է ավելի կարեւոր հարցեր ունեն»: Քննչական կոմիտեից ոչ մեկը հավաքված քաղաքացիներին չմոտեցավ: