Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջազգային մամուլը՝ Արսինե Խանջյանին բերման ենթարկելու մասին

Քաղաքականություն
arsine1-1

Երևանի Խորենացի փողոցից երեկ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի բերման ենթարկելուն անդրադարձել է նաև միջազգային մամուլը: Մասնավորապես՝ CTV News-ը գրել է, որ նրան բերման են ենթարկել առանց  որեւէ պատճառ նշելու: Պարբերականը հիշեցնում է, որ  Արսինե Խանջյանը կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն է: Washingtonpost-ը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ Երևանում ընթացող հակակառավարական ցույցերի ժամանակ երեկ 300 մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ կանադացի դերասանուհի Արսինե Խանջյանը։ Ի դեպ, այստեղ տեղեկատվությունը Երևանում կատարվող դեպքերի մասին հիմնականում հիմնված է պաշտոնական լուրերի վրա։ Հիշեցնենք՝ երեկ  դերասանուհին ոստիկանների մոտ բազմիցս կրկնեց, որ  սփյուռքահայ է եւ տեսանկարահանում է իրականացնում, բայց նրան ոստիկանները ականջալուր չեղան ու բերման ենթարկեցին: «Նրանք ուզում են բերման ենթարկել ինձ, նրանք հրում են ինձ»,- ասում էր Արսինե Խանջյանը ինչ- որ մեկին՝ հեռախոսով, նա այդ պահին նաեւ նկարահանում էր իր տեսախցիկով եւ կրկնում.  «Ամբողջ սփյուռքը պետք է ոտքի կանգնի և վերջ տա այս զավեշտալի իրավիճակին մեր հայրենիքում»: