Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի անդամները վնասվածքներ են ստացել բերման ենթարկվելիս

Քաղաքականություն
gtagik-ex

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի եւ Գագիկ Եղիազարյանի մոտ առկա են վնասվածքներ.  «Արամ  Հակոբյանի մոտ առկա էր քթի կարմրություն, ուռածություն, ճակատին եւ արմունկներին քերծվածքներ, ինչպես նաեւ մեջքի շրջանում ուներ ցավեր, Իսկ Գագիկ Եղիազարյանը պարանոցի շրջանում քերծվածքներ ուներ»,- «Ա1+»-ին ասաց  պաշտպան Լուսինե Հակոբյանը: Ըստ ոստիկանների  տարածած հաղորդագրության՝ ՊՊԾ տարածքում գտնվող  Գագիկ Եղիազարյանն ու  Արամ Հակոբյանը երեկ  հանձնվել են իրավապահներին: Լուսինե Հակոբյանի պաշտպանները տեղեկացրել են, որ վնասվածքները ստացել են բերման ենթարկվելիս. «Եթե նրանք հանձնվել են, ապա բերման ենթարկելիս ինչո՞ւ են բռնություն կիրառվել»,-հարց  է տալիս պաշտպանը: Հիշեցնենք, որ երեկ ՊՊԾ տարածքում տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամը, ինչպես նաեւ մեկ ոստիկան վիրավորվել էր, իսկ Արամ Հակոբյանն ու Գագիկ Եղիազարյանը բերման ենթարկվել: