Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիի ռազմաբազայից զենք-զինամթերք դուրս չի բերվել. Ա. Ահարոնյան

Քաղաքականություն
nkar00003

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ «Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Նշվել է նաեւ, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից: Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել: Զանգվածային լրատվամիջոցներին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված տեղեկություններով չսրել իրավիճակը»,- ֆեյսբուքում գրել է Ահարոնյանը։