Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զանգեք պատգամավորներին, գրեք, խնդրեք, պահանջեք. Ն. Փաշինյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
10488120_1378369059150152_3926393271024823227_n

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմում է Սիրելի հայրենակիցներ. Եթե ունեք որեւէ կոնտակտ ԱԺ որեւէ պատգամավորի հետ, զանգեք նրան, գրեք, խնդրեք, պահանջեք, որ ստորագրեն այսօր ժամը 17.00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար: Համապատասխան ձեւաթուղթը ստորագրելու համար անհրաժեշտ է զանգահարել 098 77 18 81:

Ստորագրելու ժամկետը լրանում է 17.00-ին: Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը հանդես է  գալիս ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։
 

Հուլիսի 17-ից ապստամբների 31 հոգանոց զինված խումբը՝ «Սասնա ծռերը», գրավել է Ոստիկանության պարեկապահակային գունդը՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարական, Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում:ՊՊԾ գնդի վրա հարձակման  հետեւանքով  գնդապետ Արթուր Վանոյանը մահացել էր,  4 անձ   վիրավորվել։

7 օր շարունակ Սասնա ծռերի անդամները պատանդ էին պահում ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Նրանք ազատ արձակվեցին այն բանից հետո, երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ կայացած բանակցություններից հետո որոշվեց, որ պատանդներին ազատ արձակելուց հետո ստեղծվելու է մամուլի կենտրոն: Միայն հուլիսի 23-ին ապստամբները կարողացան հանդիպել լրատվամիջոցների հետ:

Հուլիսի 27-ի գիշերը ՊՊԾ գնդում ծանր գնդացրային վիրավորում է ստացել «Սասնա ծռեր»-ից Պավել Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը եւ իրավապահներից մեկը:    Ներկա պահին Պավել Մանուկյանի վիճակը գնահատվում է ծանր, իսկ որդուն՝ Արամին,  վիրահատությունից հետո տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց». նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Իրավապահները կրակ էին բացել, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բժիշկներին հանձնել գնդի վիրավոր անդամին։ Հենց այդ ժամանակ էլ խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը հայտնվել են իրավապահների ձեռքում։

 Հուլիսի 27-ին տարածք մտած «Շտապ օգնության» 4 աշխատողներին «Սասնա ծռեր» խմբի անդամները թույլ չեն տվել դուրս գալ: Խմբի անդամները նշում են, որ իրենց շուրջօրյա բժշկական օգնություն է հարկավոր, ներսում վիրավորներ կան: Իսկ իրավապահները նշում են՝ նրանք պատանդ են: Ավելի ուշ ազատ արձակեցին չորս բուժաշխատողներից մեկին` բուժակ Դավիթ Տոնոյանին։

 Հուլիսի 26-ից կալանավորված են նաեւ ՊՊԾ տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ոտքերի հրազենային վիրավորումներ են  ստացած  Սասնա ծռերի անդամ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը:

Այս պահին ձերբակալված են Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը և Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը։