Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համակարգող խմբի անդամների մի մասին ազատ են արձակել

Քաղաքականություն
ert

Այս գիշեր, ժամը 1.30 հատուկ Քննչական կոմիտեից ազատ են արձակվել համակարգող խմբի անդամներ Դավիթ Սանասարյանը, Եղիշե Պետրոսյանը, Անդիաս Ղուկասյանը, Արմեն Մկրտչյանը, Արմեն Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ իրենց հանդեպ բարեխիղճ վերաբերմունք է եղել։ Ըստ Սանասարյանի՝ «իշխանությունները մեզ մեկուսացրեցին, որպեսզի չմասնակցենք հանրահավաքին: Մեզ կասկածում էին հուլիսի 20 միջադեպի մասնակից լինելու մեջ...»։ Ձերբակալված է մնում Հիմնադիր խորհրդարանի և համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Հիմնադիր խորհրդարանը հայտնում է, որ նա պահվում է ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայրում։ Ալեք Ենիգոմշյանի շահերը պաշտպանում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ ՁՊՎ-ում է նաև Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը. նրան մեղադրում են սառը զենք պահելու համար։