Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկացի փորձագետ.Հայաստանի իշխանություններին պետք է դուրս գալ քնից (տեսանյութ)

Քաղաքականություն
F2EEAE24-396F-4625-B539-3675F44104A1_cx0_cy5_cw0_w987_r1_s_r1

Աամերիկայի ՁԱՅՆ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է ստիպեն երկրի իշխանություններին քնից դուրս գալ, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը. «Հայաստանի բնակչությունը հյուծվում է տնտեսական հնարավորությունների բացակայությունից եւ երկարաժամկետ կոռուպցիայից: Ու թեեւ պատանդ վերցնելը երբեք թույլատրելի չէ, այն փաստը, որ հասարակական այդքան մեծ համակրանք կա այդ գործողությունն իրականացնողների հանդեպ, նշանակում է, որ ապագայում արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա»: Վերլուծաբանի խոսքով, հասարակական դժգոհությունը հաղթահարելու համար Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է առաջին հերթին կարգավորել տնտեսական խնդիրները եւ նվազեցնել կոռուպցիայի աստիճանը երկրում. «Այսօր Հայաստանի կարեւորագույն խնդիրն է տնտեսության զարգացումն ու հնարավորությունների ստեղծումը: Ինձ համար սարսափեցնող է անկախությունից ի վեր Հայաստանը լքած բնակչության թիվը. Նրանք չէին լքի հայրենիքը, եթե Հայաստանի ներսում հույս տեսնեին»: Ցավոք, նշում է Մայքլ Ռուբինը, դրա փոխարեն իշխանություններն ավանդաբար փորձում են երկրի ներսում կատարվող իրադարձություններից շեղել քաղաքացիների ուշադրությունը սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների վրա. «Շատ լավ է քարոզել Հայոց ցեղասպանության ճանաչումը, սակայն, դա չի փոխարինում կառավարության մյուս պարտականություններին»: Այս պարագայում, Հայաստանի իշխանությունները ցանկության եւ իրական քայլերի դեպքում կարող են օգնություն ակնկալել Արեւմուտքից՝ երկրում տնտեսական զարգացման եւ ժողովրդավարության խորացման գործում, համոզված է Ռազմավարական երկխոսության ինստիտուտի վերլուծաբան Ջեֆրի Գեդմինը. «Կարծում եմ, Միացյալ Նահանգները ցանկանում է Հայաստանում ինչպես եւ ամբողջ տարածաշրջանում կայունություն եւ հավասարակշռություն ստեղծել, կայունություն՝ առանց ավտորիտար իշխանության»: