Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավիճակը Խորենացի փողոցում (տեսանյութ)

Քաղաքականություն
13681871_1174086095988154_1849018690_o

06. Գիշերը Խորենացի փողոցում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: 04.21 Խորենացի փողոցը այս պահին դատարկ է,մնացել են երկու հոգի ցուցարար, ծառայություն են իրականացնում քիչ թվով ոստիկաններ: 01. 45 Ոստիկանական պատը նոսրացավ: Խորենացի փողոցում խաղաղ է:   UntitledԴՈՈ 01. 13. Հավաքի մասնակիցները որոշեցին գնալ տուն և վաղը, ժամը 20.00-ին հավաքվել Ազատության հրապարակում: 01. 00 Հարություն Աղլամազյանն առաջարկում է ոստիկանությանը՝ հանել հագուստն ու միանալ ժողովրդին: Այնուհետ փորձում քվեարկության դնել հարցը՝ ով է ուզում մնալ Խորենացիում: Նրա ելույթը հարուցեց մարդկանց դժգոհությունը; Առանձին խմբեր քննարկում են, թե ինչպես շարունակեն պայքարը: 00. 30 ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ արձակվեցին՝ անօդաչու թռչող սարքի ուղղությամբ: Ոստիկանությունը  կոչ արեց չխախտել համակեցության կանոնները: 00. 20  Ոստիկանության փոխգնդապետ Այվազյանը հայտարարեց, որ նախորդ գիշերվանից բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, բացի մի քանի հոգուց, որոնք ցուցմունք են տալիս: https://youtu.be/cXTNFYTdw2M Ի պատասխան քաղաքացիները հնչեցրին իրենց պահանջները. ըստ Հիմնադիր խորհրդարանի անդամ Հարություն Աղլամազյանի՝  հնարավորություն, որպեզի Սասնա ծռերը միանան իրենց, Սերժ Սարգսյանի հրաժարական,  ժողովրդի վստահության կառավարության ձևավորում: Մտավորականներ Գագիկ Գինոսյանին,  Ավետիք Իշխանյանին նա հրավիրում է նստացույցի: Հիմնադիր խորհրդարանը հայտարարություն է տարածել. Այս պահին Երևանի Խորենացի փողոցում ընթանում է Հայաստանի հանրապետության քաղաքացիների բազմահազարանոց ցույցը, որն իր համերաշխությունն է հայտնում Սասնա Ծռերի ապստամբների պահանջներին: Հնարավոր անհարկի սադրանքներից , առավել ևս արյունահեղությունից խուսափելու նպատակով պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հակաճգնաժամային նախաձեռնող խմբի՝ այսօր ավելի վաղ ձերբակալված բոլոր անդամներին: Հայաստանի հանրապետության քաղաքացիների բազմահազարանոց ցույցը բռնի ուժով ճնշելու ողջ պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանության ու անձամբ Սերժ Սարգսյանի վրա: 23. 42 Մինչև 00.30 ցուցարարները ժամանակ տվեցին իշխանություններին՝ բաց թողնել բերման ենթարկվածներին: Նրանք նստացույց են սկսել: Ի դեպ, ժողովուրդը չհասավ ոստիկաններին, այլ նստեց մի փոքր հեռու: nsta 23. 30 Խորենացի փողոցում ոստիկանական ուժեր են կուտակված: Ազատության հրապարակից մի քանի հազար մարդ երթով եկավ այստեղ: Համակարգող խորհրդի անդամներն այստեղ չեն: Մի քանի երիտասարդ կանանց առաջին շարքերից հեռացրին: Ավելի շատ տեսանյութեր այսօրվա իրադարձություններից դիտեք այստեղ //a1plus.am/category/videos Խորենացի փողոցից ողջ օրվա ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել այնտեղ հայտնված ցանկացած քաղաքացու. չեն խնայել կանանց ու մեծահասակներին։ Դրանից հետո որոշում կայացվեց հանրահավաք կազմակերպել Ազատության հրապարակում: Այստեղից էլ մեկնարկեց երթ դեպի Խորենացի; Այդ ընթացքում համակարգող խորհրդի անդամներ Արմեն Մկրտչյանին, Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին և Անդրիաս Ղուկասյանին տարան Քննչական կոմիտե՝ ըստ Արմեն Մկրտչյանի գրառման: Ի դեպ, բերման է ենթարկվել նաև սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: