Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յոթն էլ չեն իմացել՝ ինչու են բերման ենթարկվել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
589d47552c651836bc4326162ff99492

Այս պահի դրությամբ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում բերման ենթարկվածներ չկան:  Տեղեկացնում է ՄԻՊ մամլո խոսնակը։ Մինչ այդ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին և հանդիպել բերման ենթարկված և տվյալ պահին դեռևս այնտեղ գտնվող թվով յոթ անձանց, ովքեր Ոստիկանության բաժնի աշխատակիցների գործողությունների վերաբերյալ որևէ բողոք և գանգատ չեն ներկայացրել: Բերման ենթարկվածները Պաշտպանի ներկայացուցիչներին բողոք են հայտնել իրենց անհիմն բերման ենթարկելու առիթով: