Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում մեկնարկում է հանրահավաք. Առավոտ

Քաղաքականություն
3cbeef27-ac3e-49db-87fb-db07ddef0637

Այս պահին Գյումրու Թատերական հրապարակում հավաքվել են մի խումբ գյումրեցիներ՝ իրենց բողոքն արտահայտելով մայրաքաղաքում կատարվող զանգվածային ձերբակալությունների դեմ: Հավաքը դեռ նոր է սկսել, մարդիկ հերթով գալիս են՝ արտահայտելու իրենց վրդովմունքը: Նախատեսվում է նաև երթ: Հիշեցնենք, որ քիչ առաջ հարուցվել է քրեական գործ Գյումրու ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն. «ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։ Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով