Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնաբուխ երթ՝ Ազատության հրապարակից դեպի Խորենացի (տեսանյութ)

Քաղաքականություն
azatutyun-3

23.2 0 Երթը հասնում է Խորենացի փողոց։ «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ սա այնպիսի երթ է, որը համարում են ինքնաբուխ. չկան առաջնորդներ։ 22.25 «Ելիր ոտքի» վանկարկում են քաղաքացիները։ Նրանք արդեն Թումանյան փողոցում են։ «Սասնա ծռերի» աջակիցները կարծում են, որ Խորենացի փողոց գնալով կապահովեն ՊՊԾ գնդի տարածքում գտնվողների անվտանգությունը։ 22.15 Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն  Ազատության հրապարակում է: Սակայն նրա հորդորները արդյունք չտվեցին եւ ակցիայի մասնակիցները որոշեցին երթով գնալ Խորենացի փողոց:  Իսկ Խորենացի փողոցում բացի լրագրողներից, այլ մարդ չի մնացել: Նրանց բոլորին բերման են ենթարկել: 21.50 Ազատության հրապարակում հավաքվածները այդպես էլ որոշման չեն հանգում։ Հարթակ բարձրացավ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, սկսվեց լեզավկռիվ նրա եւ մյուս կանգնածների միջեւ։ Նա այլ տեսակետ էր ուզում հայտնել։ Ի վերջո, բարձրախոսը նրան հասավ եւ նա ներկայացրեց իր կարծիքը։ Նա նշեց,ո ր չկա երաշխիք, որ այս գիշեր  հարձակում չի լինի «Սասնա ծռերի» վրա։   Ըստ նրա ՝ ամեն մեկը պետք է առաջնորդվի սրտի թելադրանքով։ ARGISHTI 21. 48 Երթ է մեկնարկում , որը կանցնի ոստիկանության, ԱԱԾ շենքերի մոտով, Նալբանդյան փողոցով կհասնեն Կառավարության շենք։ Խորենացի, Խորենացի,-  վանկարկում էին ներկաները։ «Սասնա ծռերի մոտ գնալը դեռ նրանց աջակցություն չէ»,- բացատրեց Ալբերտ  Բաղդասարյանը՝  ասելով, որ միայն բազմամարդ երթով է պետք գնալ Խորենացի, հակառակ դեպքում հնարավոր են պրովոկացիաներ, որոնք կբարդվեն «Սասնա ծռերի» անդամների վրա։ 21.45  Մասնակիցներից մեկն մետեցավ հարթակին եւ հայտարարեց, որ երեկ իրեն ոստիկանության բաժին են բերման ենթարկել 4 երեխաների հետ եւ 3 ժամ պահելուց հետո ազատ են արձակել:  Նա առաջարկեց գնալ երթով Խորենացի փողոց։ Այս պահին Ազատության հրապարակում հնչում է «Սասնա ծռեր», «Սասնա ծռեր» վանկարկումները։ 21.00 Կա  տեղեկատվություն, որ ոստիկանները բերման են ենթարկել  նաեւ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանին եւ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանին։ 21. 30 Երեք առաջարկ դրվեց քննարկման՝ առաջինը՝  հանրահավաք անել վաղը, երբ  բազմամարդ դառնան,  մյուսը՝ երթ անել այսօր, եւ երրորդ՝ նստացույց սկսել։ Ալբերտ Բաղդասարյանը  հիշեցրեց, որ այսօր Երեւանում ոստիկանական խիստ հսկողություն է։ https://youtu.be/3oVCwXUROR4 21.28 Առաջարկ է արվում երթ անցկացնել։ Ալբերտ Բաղդասարյանը ասաց, որ պետք է քննարկել առաջարկը։ 20.58 Մի քանի հարյուր քաղաքացի հավաքվել է Ազատության հրապարակում այն բանից հետո , երբ Հիմնադիր  խորհրդարանը հայտարարեց ,որ հավաքի վայրը փոխվում է։ Հակաճգնաժամային խորհրդի Նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը տեղեկացրեց , որ ոստիկանությունը տարել է նաեւ տեխնիկան։ Սակայն հավաքի ընթացքում հնարավոր եղավ նոր բարձրախոս միացնել։ https://youtu.be/WzlWxT0x6is Ըստ նրա՝ անկախ նրանից, թե իրենք ձերբակալված կլինեն , թե ոչ, պետք է բոլորը՝ վաղը ժամը 19.30-ից  հավաքվեն Ազատության հրապարակում։ Ալբերտ Բաղդասարյանը հայտնեց, որ բոլոր Խորենացու հարթակից ելույթ ունեցած բոլոր  առաջնորդներին ձերբակալել են, ազատության մեջ մնացել են միայն մի քանիսը։ Ալեք Ենիգոմշյանին տարել են հենց շենքի մոտից։ Ալբերտ Բաղդասարյանը կոչ արեց Նիկոլ Փաշինյանին գալ հրապարակ, քանի որ նրան չեն ձերբակալի պատգամավորական անձեռնմխելիություն ունենալու հանգամանքով։