Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիներին տանում են ոստիկանության Ներքին զորքերի զորամաս

Քաղաքականություն
khorenaci-7-1

Խորենացի փողոցից բերման ենթարկվածների մեծ մասին տարել են Ոստիկանության Ներքին զորքերի զորամաս: Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, որ զորամասում բազմաթիվ  մարդիկ կան եւ չի կարող խոսել: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ մարդկանց զորամաս բերման ենթարկելը   վկայում է ոստիկանության  ոչ իրավաչափ գործողությունների մասին: «Միանգամից տանեիք Գորիս»,- նշում է իրավապաշտպանը: Նրա խոսքերով՝ երբ անձին բերման են ենթարկում, քննչական գործողությունները պետք է կատարվեն ոստիկանության կամ քննչական բաժնում: «Որեւէ կետ չկա, որ գործողությունները պետք է կատարվեն ոստիկանության Ներքին զորքերի զորամասում»,- նշեց իրավապաշտպանը: Ի դեպ,  ոստիկանության ներքին  զորքերի զորամասը  ծառայության վայր է: