Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ն անհանգստացած է բժիշկներին ՊՊԾ-ում պահելու փաստով

Քաղաքականություն
MIP

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրությունը. Մեզ համար խիստ մտահոգիչ են բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պահելու վերաբերյալ տեղեկությունները: Դատապարտելի է բժշկական օգնություն ցուցաբերող անձնակազմերի նկատմամբ անգամ ոտնձգության որևէ փորձի կամ նման հնարավորություն: Բժիշկներն իրականացնում են մարդկանց կյանքն ու առողջությունը փրկելու և դրանով հանդերձ՝ մարդասիրական բարձր առաքելություն: Այդ առաքելությունը միջազգային բոլոր պահանջներով ենթակա է անվերապահ պաշտպանության առանց որևէ բացառության:     ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ