Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Նախարարին չեն թույլատրել մտնել ՊՊԾ գունդ

Քաղաքականություն
armen-muradyan

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր փորձել է մտնել ՊՊԾ գունդ, սակայն իրավապահները արգելել են: Ինչպես «Ա1+»-ին հետ զրույցում շեշտեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը, նախարարն առանց փողկապի է գնացել ՊՊԾ գունդ: Հիշեցնենք,  այսօր  ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել  ՊՊԾ գնդի տարածքում «Շտապօգնության» չորս աշխատակից պատանդի կարգավիճակում է գտնվում: «Սասնա ծռեր»- խումբը հայտարարել էր, որ  շտապօգնության աշխատակիցների փոխարեն ապստամբները պահանջում են, որպեսզի  իրենց մոտ գնա Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝վիրաբուժական անձնակազմով՝ տեղի ունենա բժիշկների հերթափոխ։