Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Բարսեղյանին տեղափոխել են ՁՊՎ. նա գրություն է թողել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
levon-nkar-1

21.47  Գյումրու«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին քիչ առաջ տեղափոխել են Էրեբունու Ձերբակալվածների պահման վայր։ Այս մասին Ա1+-ին հաղորդեց նրա փաստաբան Հայկուհի Հարությունյանը։ Լևոն Բարսեղյանը հետևյալ գրությունն է թողել levon 17.38 Քիչ առաջ ոստիկանության Շենգավիթի բաժին եկավ Շտապօգնության մեքենան: «Ա1+»-ի լրագրողը հաղորդում է՝ բժիշկն իր հետ զրույցում չի ասել, թե կոնկրետ ում համար են եկել, միայն նշել է, որ ոստիկանությունից են կանչել: Լեւոն Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանն էլ կարճ պատասխանեց՝ ասելով, որ Շտապօգնություն կանչել են Լեւոն Բարսեղյանի համար,  քանի որ նրա ինքնազգացողությունը վատացել է: 16.13 «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին քիչ առաջ Գյումրիի ոստիկանության «Կումայրի»  բաժանմունքից բերել են Շենգավիթի ոստիկանություն։ Պարոն Բարսեղյանը «Ա1+»-ին հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել գիշերը 40 հոգով: Նա չգիտի, թե որն է իրեն անազատության մեջ պահելու պատճառը։ Հիմնավորում չի ներկայացվել։ Ժամը 17-ին քննչական գործողություններ են իրականացվելու։ https://youtu.be/-eXWDZz3PL0 ՄԻՊ գրասենյակից հայտնում են. Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժին և տեսակցել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Լևոն Բարսեղյանի հետ, ապա օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի հանդիպումը: Հիշեցնենք, չնայած ոստիկանությունը հայտարարել է, թե Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը առավոտյան 6։30-ի շրջանում ազատ է արձակվել, նրա հարազատները տեղեկություն չունեին գտնվելու վայրի մասին. նա անհասանելի էր։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Լևոն Բարսեղյանը մեղադրվում է ապօրինի սառը զենք պահելու համար։