Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանն առաջատարների խմբում է

Սպորտ
sport-chess-4

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը հաջող է հանդես գալիս չեխական Պարդուբիցեում ընթացող միջազգային մրցաշարում: Մեր շախմատիստը հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր եւ երեք մասնակիցների հետ բաժանում է 1-4-րդ տեղերը: Վերջին պարտիայում նա սեւ խաղաքարերով հաղթել է ուկրաինացի Գենադի Գուտմանին: Այսօր կայանալիք վեցերորդ տուրում Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով կհանդիպի հնդիկ շախմատիստ Մհամալ Անուրագի հետ, որն ամենաբարձր վարկանիշն ունի առաջատարների մեջ: