Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էրեբունի»-ում ռուսական ավիացիան վարժանքներ է անցկացնում. Ռազմինֆո

Քաղաքականություն
uxxa

Հայաստանում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները բարդ եղանակային պայմաններում վարժանքներ են անցկացնում բարձրլեռնային տեղանքներում: Վարժանքները շարունակվելու են մեկ ամիս: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Օդաչուները սովորում են թռիչքի ռեժիմում ճիշտ կողմնորոշվել, մշակում են ուղղությունը, արագությունը, բարձրությունը և ժամանակը պահելու հմտությունները: Մի-24 և Մի-8 ուղղաթիռների անձնակազմները հատկապես ուշադրություն են դարձնում անվտանգության պահպանմանը, ամպամածության առկայության և բացակայության պայմաններում ուղղաթիռները ղեկավարելուն, նավիգացիոն սարքերով թռիչքի և վայրէջքի հմտություններին: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում