Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առևանգել են Հիմնադիր խորհրդարանի անդամին. ՀԽ

Քաղաքականություն
armen-1

Այս գիշեր՝ հուլիսի 27-ին, ժամը 2-ին Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը ընտանիքով վերադառնում էր տուն Խորենացի փողոցից։ Նրա ճանապարհը փակում են երկու սև մեքենաներ, որոնցից դուրս են գալիս մոտ 8-10 քաղաքացիական հագուստով անհայտ անձիք, հարձակվում են Արմենի վրա և բռնի ուժ կիրառելով առևանգում նրան՝  նստացնելով մեքենան և տանելով անհայտ ուղղությամբ։ Առավոտյան ժամը 6-ին Արմեն Միքայելյանը զանգահարել է կնոջը և տեղեկացրել,  որ գտնվում է  Ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում։ Այնուհետև նրան տեղափոխել են Էրեբունու ՁՊՎ։ Կինը հանդիպել է նրան առավոտյան ժամը 11-ի սահմաններում։ Արմենը տեղեկացրել է, որ գիշերը առևանգելիս նրան ձեռնաշղթաներ են հագցրել և գրպանը զենք են գցել՝ հակառակ իր կամքին։     Հիմնադիր խորհրդարան