Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի անդամը  չի իմացել, որ կալանավորվել է

Հասարակություն
ashot-1

Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում գտնվող  «Սասնա ծռեր» խմբի անդամ, նկարիչ Աշոտ Պետրոսյանը նոր պաշտպաներ ունի՝ Հայարփի Սարգսյան եւ Հայարփի Պետրոսյան: Երեկ վարույթն իրականացնող   մարմինը որոշում էր կայացրել հանրային պաշտպան ներգրավելու մասին, սակայն փաստաբանները հիվանդանոցի մոտ սպասում էին իրենց պաշտպանյալին տեսակցելու համար: Նոր ներգրավված պաշտպաններն այսօր տեսակցել են նրան: «Առողջական վիճակը բավարար էր, երկու ոտքից վիրավոր էր: Նա ի վիճակի էր խոսել, բայց մեզ լրացուցիչ մանրամասներ կամ տեղեկություններ չհաղորդեց, քանի որ քննիչի ուղեկցությամբ էինք հանդիպել Աշոտ Պետրոսյանին»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Հայարփի Սարգսյանը: Աշոտ Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝ կազմակերպված խմբի կողմից, ինչպես նաեւ  ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից: Պաշտպանի խոսքերով՝  Աշոտ Պետրոսյանը տեղյակ չի եղել, որ իրեն կալանավորել են: Այդ մասին հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը նրան տեղյակ չի պահել: