Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարներից մեկը ձերբակալվել է. 63-ին բաց են թողել

Քաղաքականություն
berman-1

«Երեկ գիշեր բոլոր բերման ենթարկվածներն այսօր արդեն ազատ են արձակվել»,-այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց թիվը 64 է եղել, որոնցից միայն մեկն է ձերբակալվել։ Վերջինիս մոտ «հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ»: Ի դեպ, լրատվականի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն ազատ է արձակվել առավոտյան 6:30-ին: Ոստիկանությունը ձերբակալված մասին հայտնում է. «Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 27-ին, ժամը 3.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 հասցեի մոտից, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և կրելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1979 թվականին ծնված Արմեն Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 7 փամփուշտով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Արմեն Մ.-ն ձերբակալվել է: Կատարվում է քննություն»: »