Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակ են բացել ոստիկանները. կատարվածն՝ ըստ Սասնա ծռերի

Քաղաքականություն
pavel_txa_hivandanoc

«Սասնա Ծռերի» հետ կապ է հաստատվել այնտեղ գտնվող Կյուրեղյան եղբայրների հայրը՝   Արմենակ Կյուրեղյանը։ «Ա1+»-ի հետ զրույցում պարոն Կյուրեղյանը հայտնեց, որ երեկ ոստիկանության կողմից գրոհ չի եղել: Իրականություն, ըստ նրա, հետևյալն է. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու  է գնացել է Պավլիկ Մանուկյանը։ Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկ Մանուկյանի որդին  վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս անդամները` Գագիկ Եղիազարյանն  ու Արամ Հակոբյանը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են»։ Արմենակ Կյուրեղյանի փոխանցմամբ՝  «Սասնա ծռերի» տրամադրությունը մարտական է։ Ինչ վերաբերում է այնտեղ գտնվող բժիշկներին, ապա Արմենակ Կյուրեղյանը ասաց, որ այդ մասին չի հարցրել, բայց նրանց պատանդներ չի  համարում։ Կարծում է, որ այնտեղ կա բուժօգնության կարիք, դրա համար «Սասնա ծռերը» չեն թողել հեռանալ։ «Գնդում կա մեկ թեթեւ վիրավոր»,- ասաց նա։ Սասնա ծռեր էջում այս մասին հետևյալ հայտարարությունն է. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը: Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է»։