Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտը Խորենացի փողոցում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitleddww

Ամբողջ գիշեր ոստիկանները Խորենացի փողոցից բերման են ենթարկել բազմաթիվ մարդկանց, շրջակա շենքերի բնակիչներին: Այս պահին իրավիճակը հանգիստ է, փողոցը՝ դատարկ: https://youtu.be/AEwDzY0Zc4I Գիշերվա ընթացքում  ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, նաեւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:  Ոստիկանությունը նաեւ հաղորդել էր, որ  հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար: Բժիշկները գիշերը հաղորդեցին, որ Պավել և Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, նրանց կյանքին, ըստ բժիշկ Միքայել Մանուկյանի, վտանգ է սպառնում, սակայն ամեն ինչ արվում է վիճակը թեթեւացնելու համար: https://www.youtube.com/watch?v=0CLq9-3wIRE Ըստ «Սասնա ծռեր» խմբի  ավելի վաղ տարածած հաղորդագորության, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները, խմբի ձևակերպմամբ, առևանգել են Պավելին,Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի: