Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավել և Արամ Մանուկյանների վիճակը ծանր է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hivv

Էրեբունի ԲԿ բակում բժիշկները քիչ առաջ ներկայացրեցին իրենց մոտ տեղափոխված վիրավորների վիճակը: Այստեղ երեք վիրավոր կա՝ Պավել և Արամ Մանուկյանները և մի ոստիկան: Ոստիկանի վիճակը միջին ծանրության է: Պավել և Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, նրանց կյանքին, ըստ բժիշկ Միքայել Մանուկյանի, վտանգ է սպառնում, սակայն ամեն ինչ արվում է վիճակը թեթեւացնելու համար: Պավել Մանուկյանն ունեցել է զույգ ազդրերի հրազենային վնասվածք, կոտրվածք: Արամ Մանուկյանը՝ ձախ ազդրի հրազենային վնասվածք: Վիրահատություններն արվել են, երկուսն էլ վերակնդանացման բաժանմունքում են: Այս բաժնի բժիշկը՝ Հարություն Մանգոյանը հայտնեց, որ Պավել և Արամ Մանուկյանների վիճակը ծանր, կայուն, վերահսկելի է, արհեստական շնչառություն է միացված: Հիմնական վտանգների դեմ ուղղված միջոցառումներ են արվում: Հիշեցնենք, այս գիշեր ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: ՊՊԾ գնդում կա ևս երկու վիրավոր:   Տեսանյութը՝ 1in. am-ի