Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեւանա լիճ-2016»-ում հաղթեց հնդիկ շախմատիստը

Սպորտ
gag-2

Գեղարքունիկի մարզի Մարտունի քաղաքում ավարտվեց «Սեւանա լիճ-2016» շախմատի միւազգային մրցաշարը: Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, մրցաշարի առաջատար Սանտոշ Վիդիտը ոչ-ոքի խաղաց լեհացի Յան Քշիշտոֆ Դուդայի հետ եւ վաստակեց 6 միավոր: Նրան հետապնդող ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւը պարտության մատնեց Ռոբերտ Հովհաննիսյանին եւ նույնպես 6 միավոր վաստակեց: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց հնդիկ գրոսմայստերը: Մրցանակային երրորդ տեղը բաժին հասավ Յան Քշիշտոֆ Դուդային: Ինչ վերաբերում է մեր շախմատիստներին, ապա նրանք շատ «հյուրասեր» գտնվեցին եւ բավական համեստ տեղեր զբաղեցրին. 5. Սամվել Տեր-Սահակյան՝ 5 միավոր 7. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4 8. Արման Փաշիկյան՝ 3,5 10. Հովհաննես Գաբուզյան՝ 2,5 ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից, 16-ամյա գրոսմայստեր Սամուել Սեւյանը, 5 միավորով մրցաշարն ավարտեց 4-րդ հորիզոնականում: