Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանը Հայաստանի տարածքով փորձնական գազ կմատակարարի Վրաստան. news.am

Քաղաքականություն
default

Իրանը փորձնական համաձայնագիր է կնքել Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու մասին։ Իրանական Իրնա գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի հետ հանդիպման ավարտին ասել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն։ Զանգանեն նշել է, որ հայկական կողմը ժամանել է իրանցի գործընկերների հրավերով բանակցություններին մասնակցելու համար, որոնց նպատակն է քննարկել գազի տարանցումը Վրաստան։ Իրանական կողմը հավանություն է տվել նախաձեռնությանը։ Փոխվել է նաեւ կազմակերպությունը, որը Հայաստանում իրանական գազ է գնելու։ Նախկինում դա Երեւանի ՋԷԿ–ն էր, իսկ հիմա կլինի այլ կազմակերպություն, ասել է Զանգանեն։ Նոր կազմակերպությունը կհամակարգի գազի ուղիղ մատակարարումները եւ նրա տեղափոխումը Հայաստանի սահմաններից դուրս այլ շրջաններ։ «Իհարկե, Հայաստանը փոքր սպառող է, սակայն կարող է կարեւոր ուղի բացել իրանական գազը արտահանելու համար։ Այդ ոլորտում կողմերի միջեւ համաձայնություն կա»,– ասել է նա։ Մանրամասներն՝ այստեղ