Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լրագրողն ընդդեմ ոստիկանապետի». առաջին դատական նիստը հետաձգվեց

Հասարակություն
siranuysh

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար «Լրագրող Սիրանույշ Պապյանն՝ ընդդեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի»  գործով առաջին դատական նիստը, սակայն այն հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 2-ը: «Ա1+» -ի հետ զրույցում Պապյանի պաշտպան Դավիթ Ասատրյանն ասաց, որ նիստը հետաձգվել է հայցվոր կողմի միջնորդությամբ. «Հայցվոր կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան գործին առնչվող փաստերն ու պահանջները փոփոխելու եւ լրացնելու համար՝ լրացուցիչ ժամանակ տրամադրելու խնդրանքով, ինչը բավարարվել է»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ չի ցանկանում մանրամասնել, թե ինչ լրացումների մասին է խոսքը: Հավելենք, որ Սիրանույշ Պապյանը որոշել է ներկա չգտնվել դատական նիստերին:  Ի դեպ, դատական գործով զբաղվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն: Հիշեցնենք, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում 1in. am-ի լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե՝ մենք չենք տեսնում ձեր բարեփոխումները, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»։