Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիշերվա միջադեպի հետքերով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hh

Վերջին երկու օրերի թեման է «Սասնա ծռերի» հատկապես սննդի հարցը: Խորենացի փողոցի երեկվա հավաքը պետք է գտներ այս հարցի պատասխանը՝ օրինական ի՞նչ ճանապարհով հասցնել սնունդը: Օրինական ճանապարհներ չկան: Խորենացիում հավաքվածները սկսում են երթը: Երեւանի փողոցներում մարդիկ բղավում են՝ հերոսներ, բղավում են՝ Սասնա ծռեր: Մինչ վերադառնում են Խորենացի փողոց, ծռերն արդեն հրդեհել էին իրենց հսկողության տակ գտնվող ոստիկանության երկու ավտոմեքենա: Իրադարձություններն այսքանով չեն ավարտվում: Գիշերը տղաները հրդեհում են ոստիկանության եւս երկու մեքենա: Ժամը 2-ին գնդի տարածքում հնչում են կրակոցներ: Վիրավորվում է «Սասնա ծռերի» երկու զինյալ՝ նկարիչ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Ոստիկանությունը հաստատում է այս փաստը: Այդ ժամանակ Խորենացի փողոցում արդեն գրեթե ոչ ոք չկար: Ոստիկանությունն այդպես էլ չի պարզաբանում, թե ինչու էին տղաներն ավտոմեքենայով շարժվում ուժայինների ուղղությամբ: Առավոտյան արձանագրվում է երրորդ միջադեպը, որի մասին պատմում է «Հիմնադիր խորհրդարանը»: Արթուր Սարգսյան անունով մի տղա իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը` հասել ՊՊԾ գնդի տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Երիտասարդը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել: Բացի այդ գնդի տարածքում հայտնաբերվել են գաղտնի ցուցակներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ ենթադրվում է, որ դրանք պատկանում են գործակալների և պոռնկությամբ զբաղվողներին: Այդ տվյալների համադրությամբ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այս տարածքում գտնված ՊՊԾ գնդի սպաները, փաստորեն զբաղվել են կավատությամբ: Նշված ցուցակներում գրանցված են 146 ենթադրյալ գործակալներ և 35 մարմնավաճառությամբ զբաղվողներ: