Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանի մակարդակը 25 սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից. ԷկոԼուր

Հասարակություն
default1

Սևանա  լճի մակարդակը սույն թվականի հուլիսի 26-ի դրությամբ 25 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: ՀՀ Արատակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի համաձայն, լճի մակարդակը այս տարվա հուլիսի 26-ի դրությամբ եղել է 1900.73մ, իսկ անցյալ տարի՝ նույն օրը, այն 1900.48 մ էր: Նշենք, որ այս տարվա ամենաբարձր ցուցանիշը եղել է սույն թվականի հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, երբ լճի մակարդակը  բարձրանալով  հասավ 1900.77 մ-ի, այնուհետև մեկ սանտիմետրով իջավ և մինչև հուլիսի 15-ը պահպանեց 1900.76մ մակարդակը, ապա աստիճանաբար սկսեց նվազել: ԷկոԼուր