Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնարարվել է երեխաների համար բանջարեղեն, միրգ և հեղուկ ապահովել

Հասարակություն
5006bab8-a1a8-4ae8-8aec-1da77e37ca5f

Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է վերահսկողությունը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման նկատմամբ։ Հաշվի առնելով  ամռան ամիսների ջերմաստիճանային բարձր ֆոնը՝  հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը սննդամթերքի պահպանման  համար անհրաժեշտ  ջերմաստիճանը և պայմաններն ապահովելու ուղղությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև ճաշացանկերի համապատասխանությանը եղանակային պայմաններին: Ըստ այդմ հանձնարարվել է երեխաների սննդակարգը համալրել բանջարեղենի և մրգի տեսականիով, ինչպես նաև ապահովել հեղուկի անհրաժեշտ քանակություն: Այցելությունների ընթացքում տեղերում պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ`սահմանված բոլոր չափանիշները խստագույնս պահպանելու նպատակով: Երևանի քաղաքապետարան