Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էրեբունի» ԲԿ-ում ոստիկանները թույլ չեն տալիս տեսակցել վիրավորներին

Քաղաքականություն
viravorner

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի միջոցով հայտնում է, որ «էրեբունի» բժշկական կենտրոնում է։ «Սասնա ծռեր»-ի անդամներից Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին տեսնել չի հաջողվել՝ ոստիկանության արգելքի պատճառով։ «Բժիշկները հավաստիացնում են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- գրում է Փաշինյանը։ Այս պահին «Էրեբունի» ԲԿ-ում է նաեւ ՄԻՊ արագ արձագանքման խումբը՝ հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ Հարազատներին նույնպես ոստիկանները թույլ չեն տալիս տեսակցել՝ հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը։ Աշոտ Պետրոսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար հիվանդանոց է եկել «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ փաստաբան Հայարփի Սարգսյանը։